Մամուլ

Օմիկրոնի 3 ենթատեսակներից ամենավտանգավորը BA2-ն է, որն արդեն Հայաստանում է

Օմիկրոնի 3 ենթատեսակներից ամենավտանգավորը BA2-ն է, որն արդեն Հայաստանում է

COVID-19-ի «Օմիկրոն» շտամն ունի 3 ենթատեսակ, որոնցից ամենավտանգավորն ու ամենավարակիչը «BA.2»-ն է: Այն արդեն շրջանառում է Հայաստանում. առողջապահության նախարարությունում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել են ոլորտի մասնագետները:

«Հայաստանում «Օմիկրոն» շտամի «BA.2» ենթատեսակի 2 դեպք է հայտնաբերվել, սակայն չի նշանակում, որ միայն դրանք են, քանի որ ոչ բոլոր դրական նմուշներն են սեկվենավորման ենթարկվում»,- նշել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

omikron

Նրա խոսքով՝ համաճարակային իրավիճակը հանրապետությունում շարունակում է լարված մնալ` հավելելով, որ «Օմիկրոնի» ախտանշանները շատ նման են սուր շնչառական վարակների ախտանշաններին. «Քթից արտադրություն, հազ, ջերմություն, կոկորդի ցավ, և նման ախտանիշների ի հայտ գալուն պես պետք է դիմել առողջության առաջնային պահպանման օղակ», – ընդգծել է Ռոմելլա Աբովյանը:

Մասնագետները  հայտնել են, որ անկախ կորոնավիրուսի դեպքերի նվազումից, Հայաստանը, ԵՄ չափանիշներով, դեռևս գտնվում է մուգ վառվող կարմիր գոտում:

Մանրամասները՝ ստորև տեսանյութում

Կիսվել էջում