ՏեսանյութՄամուլ

Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը․ Արման Եղոյան․ վեճ ԱԺ-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգային ժողովում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու՝ Կառավարության անդամի երդման տեքստը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին օրենքի նախագծի քննարկումը վերածվեց բուռն քաղաքական բախման։

Որպես գլխադասային հանձնաժողովի հարակից զեկուցող ելույթ ունեցող ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը նախ նկատեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում որևէ խմբակցություն երդման տեքստի վերաբերյալ գրավոր առաջարկ չի ներկայացրել, ինչը, ըստ նրա,  տարակուսելի է՝ հաշվի առնելով նախորդիվ հնչած բանավոր բազմաթիվ դժգոհությունները։

Այնուհետև Եղոյանը, անդրադառնալով երդման տեքստի «Հանուն Հայաստանի հարատևության, անկախության և ինքնիշխանության» դրույթին,  քննադատությամբ հարձակվեց ընդդիմադիր ՀՅԴ-ի վրա՝ հայտարարելով, թե այդ նպատակների համար անհրաժեշտ է «դաշնակցականությունն արմատախիլ անել հայ քաղաքական մտքից»։

«Քրիստինե՛ Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը, Քրիստինե՛ Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը։ Սա՛ է ֆունդամենտալ նախապայմանը Հայաստանի Հանրապետության հարատևման, անկախության և ինքնիշխանության համար»,- ամբիոնից մատնացույց անելով ընդդիմադիր պատգամավորին՝ բղավեց Եղոյանը։ ՔՊ-ական պատգամավորը Դաշնակցությանը որակեց «աղետաբեր և կոնֆլիկտածին» ուժ։

Տեսանյութը՝ ստորև․

Կիսվեք ձեր էջում