Մամուլ

Քրեակատարողական ծառայության «բերետների» ուղեկցությամբ «օրենքով գողը» տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն

Քրեակատարողական ծառայության «բերետների» ուղեկցությամբ «օրենքով գողը» տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն

Shamhsyan.com-ի տեղեկություններով՝ հունվարի 19-ին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության դիմակավորված և մինչև ատամները զինված մի քանի «բերետների» ուղեկցությամբ «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել հանցագործ աշխարհում հայտնի «օրենքով գող» Լեննականցի Արտյոմ Ղազարյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս մի քանի ժամ հետազոտվել է մի քանի կաբինետներում, որից հետո տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ, որտեղ սպասում են բժիշկների եզրակացություններին՝ պարզելու համար, թե «օրենքով գողը» ինչ առողջական խնդիրներ ունի:

lennakanci artyom
Կիսվել էջում