Մամուլ

Հայաստանի վարչապետը շարունակում է խաղալ եւ խաբել Կրեմլին եւ անձամբ Պուտինին․ «Кремлёвский мамковед»

Հայաստանի վարչապետը շարունակում է խաղալ եւ խաբել Կրեմլին եւ անձամբ Պուտինին

Հայաստանի վարչապետը շարունակում է խաղալ եւ խաբել Կրեմլին եւ անձամբ Պուտինին, բայց այս անգամ ձեւացնելով, թե ոչ մի արտառոց բան տեղի չի ունենում: Այս մասին ասվում է «Кремлёвский мамковед» -ի տելեգրամ ալիքում, գրում է Փաստինֆոն։

Սակայն ծածուկ գործընթացների էությունը կարելի է որսալ՝ պարզապես հետևելով վերջին նշանակումների և թերթերի հրապարակումների ժամանակագրությանը:

• Փաշինյանը Հայաստանի Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջ է քաշում Սորոսի հիմնադրամի տնօրեն Դավիթ Խաչատրյանին. նշանակումը առաջ է մղել խորհրդարանում մեծամասնություն ունեցող «Իմ քայլը» խմբակցությունը: Խաչատրյանը հետաքրքիր ֆիգուր է՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների ֆոնին: Նա հայտնի է իր վառ արտահայտված ռուսատյաց հայացքներով և եղել է Կիևի Մայդանի ակտիվ մասնակիցը։

Փաշինյան Պուտին

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի՝ ազգությամբ հայ, մատուցմամբ Խաչատրյանը ուսում է անցել Ուկրաինայում Սորոսի ներկայացուցչությունում,

• Խաչատրյանի ղեկավարած «Գրապարկ» պարբերականը հարձակումներով և մեղադրանքներով հարձակվել Է Ռուսաստանի դեսպանի վրա: Բանը հասել է նրան, որ հրապարակումից հետո մեր դեսպանատունը սորոսական թերթին սպառնացել է դատական հայցերով։ Ռուսաստանցի դիվանագետները Հայաստանում, սակայն, շարունակում են հավաստիացնել իրենց ղեկավարությանը, որ իրավիճակը վերահսկողության տակ են պահում։ Դա, իհարկե, այդպես չէ։

Արդյունքում, ինչպես պատմում են Փաշինյանին մոտ կանգնած աղբյուրները, նա իր թիմակիցներից չի թաքցնում, որ ԱՄՆ-ում Բայդենի իշխանության գալուց հետո Ռուսաստանից քիչ բան է կախված տարածաշրջանում։

Որպես նախկին լրագրող՝ Փաշինյանը Պուտինի մասին պատկերավոր արտահայտվել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավարների փակ խորհրդակցության ժամանակ: «Մավրն իր գործն արեց, մավրը կարող է հեռանալ»

Կիսվել էջում