Աշխարհ

Քրդական ուժերը հրետակոծել են թուրք զինվորների դիրքերը

Քրդական ուժերը հրետակոծել են թուրք զինվորների դիրքերը: Այս մասին հաղորդում է Ermenihaber.am կայքը։

Քրդերը պատասխանում են իրենց դեմ Սիրիայի տարածքում Թուրքիայի զինված ուժերի կողմից սկսված «Խաղաղության ակունք» ռազմական գործողությանը։

Սիրիայի քրդական ուժերն հրետաակոծել են Թուրքիայի սահմանամերձ քրդաբնակ Մարդին և Շանլըուրֆա նահանգները, ինչի հետևանքով 2 նահանգներում զոհվել և վիրավորվել են քաղաքացիական անձինք։

Թուրքական աղբյուրը, հղում անելով Մարդինի և Շանլըուրֆայի նահանգապետարանների հայտարարությանը, տեղեկացնում է, որ հրետակոծության հետևանքով 2 նահանգում վիրավորների թիվը հասնում է 69-ի, զոհերի թիվը՝ 7-ի: Վիրավորներից 45-ը Շանլըուրֆայից են, 24-ը՝ Մարդինից: Իսկ 7 զոհերից մեկը եղել է սիրիացի երեխա:

Նախօրեին էլ քրդական ուժերը կրակ էին բացել թուրք-սիրիական սահմանին գտնվող Աքչաքալե և Ջեյնարթընար շրջանների վրա:

Կիսվել էջում