Օգտակար

Քչերը գիտեն այս բույսի բուժիչ հատկություններն, որ օգտագործել են Հին Հռոմի և Հին Հունաստանի բժիշկները

Քչերը գիտեն այս բույսի բուժիչ հատկություններն, որ օգտագործել են Հին Հռոմի և Հին Հունաստանի բժիշկները

Դեղաբույսը բուժական առումով ունի կիրառման շատ հին պատմություն։ Հին Հռոմի և Հին Հունաստանի բժիշկները դեղաբույսի պտղահյութը օգտագործել են դիզենտերիայի ժամանակ։ Աշխարհի տարբեր ժողովուրդների բժշկության մեջ մամխո պտուղները թարմ վիճակում կամ եփուկի ձևով օգտագործում են որպես մածող, հակաբորբոքիչ և կազդուրիչ միջոց՝ աղիների խանգարումների, ձայնի խզման և հազի ժամանակ։

Տերևից պատրաստված թեյը լավ միզամուղ է, կարգավորում է մարսողությունը, ունի վերքամոքիչ հատկություն։

Մամուխի պտուղները օժտված են արտահայտված հակաբորբոքիչ, մածող, սպազմալիտիկ և նյութափոխանակությունը կարգավորող հատկություններով։ Մամխի պտուղները սննդային արժեքով գերազանցում են սալորին, դեղձին, հոնին, տանձին, կիտրոնին, խնձորին և նարնջին։

Կեղևը և արմատն ունեն ջերմիջեցնող ազդեցություն.

Եփուկ. 5 գ կեղևը (կամ արմատը) 10 րոպե թրմեք 200 մլ եռջրում, որից հետո 30 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա, քամեք, վերականգնեք նախնական ծավալը։ Խմեք 60-ական մլ, օրը 3 անգամ, ուտելուց հետո, լուծի, մալարիայի դեպքում։ Սպիտակաթորանքի դեպքում եփուկը խառնեք գոլ, նախօրոք եռացրած ջրի հետ, կատարեք ներլվացում։ Խորհրդակցեք բժշկի հետ։

Թուրմ տերևով. Տերևը հավաքում և մթերում են անմիջապես ծաղկման շրջանից հետո։ 2 ճ/գ թարմ տերևը 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 4 անգամ, երիկամների և միզապարկի հիվանդությունների, այտուցվածության դեպքում։

– 1 թ/գ չորացրած տերևը 15 րոպե եփեք 200 մլ եռջրում` փակ տարայում, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 3 անգամ, սառը վիճակում։

Կիսվել էջում