ՄամուլՏեսանյութ

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր. Ոսկեպարի բնակիչ (Տեսանյութ)

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր. Ոսկեպարի բնակիչ

Այս մասին 24News-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ոսկեպարի բնակչներից մեկն ու մանրամասնել, թե ինչի մասին է Ոսկեպարում խոսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«90 տոկոսով ժողովրդին խոսք է տվել, որ մեր ուզածն է լինելու։ Ինքն ասել է՝ ոչ մեկին չհավատանք։ Կա՛մ անձամբ կգամ կներկայացնեմ, կա՛մ համապատասխան պաշտոնատար մարդիկ կգան։ Զրույցի ժամանակ Ադրբեջանի մասին խոսք չի եղել, ոչ էլ՝ 4 գյուղերի»,- ասել է նա։

Ոսկեպարցին նաև տեղեկացրել է, որ հիմնական զրույցը ծավալվել է Ներքին Ոսկեպարի և Վերին Ոսկեպարի վերաբերյալ։

«Վարչապետն ասել է՝ փորձում եմ բանակցությունները տանել այնպես, որ Ներքին Ոսկեպարի սահմաններից այս կողմ չգան, գետից այն կողմ հակառակորդը մնա։ Վերին Ոսկեպարի դեպքում էլ ասել է՝ փորձելու են բանակցություններ տանել, առաջարկելու են օպտիմալ լուծումներ, փոխանակման տարբերակներ։

Այդ դեպքում էլ կգա, ժողովրդի հետ կքննարկի, կներկայացնի։ Փոխանակումը Բերքաբերի տարածքում հողեր ունենք, դրանք կփոխանակվեն Ներքին Ոսկեպարի այս տարածքների հետ»,- մանրամասնել է զրուցակիցը։

Կիսվել էջում