Ազատ խոսքՄամուլ

Քոչարյանը, պարզապես, PR փուչիկ է. Դանիել Իոաննիսյան

Քոչարյանը, պարզապես, PR փուչիկ է. Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կներեք, ի՞նչ է իրենից ներկայացնում Ռոբերտ Քոչարյանը, որ իր ՓՌշիկները կարողանում են որոշ մարդկանց համոզեն, թե նա ուժեղ է։Քոչարյանը, պարզապես, PR փուչիկ է։

Շատ գրագետ ու խելոք փչած փուչիկ։ Այնպես փչած, որ մարդիկ սկսում են հավատալ իր գոյություն չունեցող ուժեղությանը։Արձանագրենք, որ Ռոբերտ Քոչարյանը`

robert qocharyan

1. Երբեք չի ունեցել հայ ժողովրդի աջակցությունը (կեղծված ընտրությունները հիշում ենք) և առ այսօր էլ չունի (համաձայն սոցհարցումների),

2. Չունի զենք-զինամթերք կամ այլ ֆիզիկական ուժ, որով կարող է ոտք գցի հանրության անունից հանդես եկող իրավապահների հետ,

3. Նույնիսկ չունի օտար պետությունների լուրջ աջակցությունը։ Նա միմիայն ունի փող ու ՓՌշիկներ, որոնք կարողանում են թաղային մակարդակում մարդկանց մոտ ստեղծել Քոչարյանի ուժեղության կերպար»։

Կիսվել նյութով