Մամուլ

Փոխգնդապետ Արա Մխիթարյանն աչքերը բացել է

Փոխգնդապետ Արա Մխիթարյանն աչքերը բացել է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը:

«Այսօր առավոտյան այցելել էի Մխիթարյանին, վիճակը դեռեւս մնում է ծայրահեղ ծանր։ Որոշակի դեղամիջոց կար, որ կիրառվում էր իրեն խորը քնի մեջ պահելու համար, այն արդեն մոտ 20 ժամ է, ինչ անջատված է:

Նա դեռեւս միացված է արհեստական շնչառական սարքին, բայց սարքը չի թելադրում, այլ ինքն է թելադրում սարքին իր շնչելու հնարավորությունները, սարքն ուղղակի օգնում է:

Ցավային ռեֆլեքսները որոշակիորեն վերականգնվել են: Այսօր աչքերը բացել է: Շատ խորը տրավմայի է ենթարկվել գլխուղեղը, մի կիսագունդը բավական դրական դինամիկա ունի, վերականգնվում է:

Մյուս կիսագնդում ունենք մի քիչ խնդիրներ։ Այսօր մեր բժիշկների պնդմամբ, հնարավոր է, որ վերականգնելու պարագայում ձախ կողմը չվերականգնվի։ Հույս ունենք, որ մարմնի աջ մասը կվերականգնվի»։

Կիսվել էջում