Աշխարհ

Փաշինյանի հստակ առաջարկները չենք տեսել․ Լավրով

Փաշինյանի հստակ առաջարկները չենք տեսել․ Լավրով

Այս մասին Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենում մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը։

Մոսկվան դեռ չի տեսել կոնկրետ առաջարկներ, որոնք Հայաստանի վարչապետը ցանկանում է քննարկման դնել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ գործողության համատեքստում։

«Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի հանդես գալ լրացուցիչ նախաձեռնությունների առաջարկով։ Առայժմ մենք դրանք չենք տեսել»,- նշել է Լավրովը։

Սերգեյ Լավրով

«Ինձ համար դժվար է այս հարցին պատասխանել, քանի որ մենք չենք տեսել հստակ առաջարկներ, որոնք ՀՀ վարչապետը ցանկանում է քննարկման դնել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի գործողության համատեքստում:

Ուստի, չեմ կարող գուշակություններ անել: ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կողմերից յուրաքանչյուրը, իհարկե, իրավասու է հանդես գալ հավելյալ նախաձեռնություններով, բայց առայժմ մենք որևէ առաջարկ չենք տեսել»:

Կիսվել նյութով