Շոու-բիզնես

«Հայդալեկենց Աշոտի նման մարդիկ դասեր են տալու Շանթում»․ Արամ Մանուկյանի սուր գրառումը

Հումորիստ Արամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հայդալեկենք դաս են տալու շանթում:

Հիշում եմ՝ ինչպես էի փորձում ձեր սիրելի հեռուստաընկերություններում իմ փոքրիկ, բայց գեղեցիկ ու պատվավոր տեղն ունենալ։

Փոխարենը՝ մերժումներ էի ստանում։ Ինչո՞ւ։ Որովհետև չէի ուզում հարմարվել այն կանոններին, որոնցով ոմանք ճանապարհ են հարթում դեպի էկրան՝ սեփական արժանապատվության հաշվին։

Ես չեմ ուզում, որ Հայդալեկենց Աշոտի նման մարդիկ հեռուստաընկերություններում դասեր տան ու օրինակ ծառայեն հասարակությանը։

Բայց ցավալին այն է, որ շատ ծնողներ դեռ իրենց երեխաներին տանելու են այդ հեռուստաընկերություններ՝ հավատալով, որ այնտեղ նրանց կրթելու են, դաստիարակելու ու ճիշտ արժեքներ փոխանցելու։

Հարցը պարզ է՝ մենք մեր երեխաներին ի՞նչ ենք ուզում սովորեցնել, և ո՞ւմ ենք վստահում նրանց դաստիարակությունը։

Հեռուստաընկերությունը պարզապես էկրան չէ․ այն նաև պատասխանատվություն է հասարակության, հատկապես՝ մատաղ սերնդի առաջ։

Կիսվեք ձեր էջում