Մամուլ

Փաշինյանը և թիմակիցները «Դվին»-ում հարսանիքի են. ամուսնանում է իշխանական պատգամավոր

Փաշինյանը և թիմակիցները «Դվին»-ում հարսանիքի են. ամուսնանում է իշխանական պատգամավոր

MediaHub-ը գրում է․ Հայաստանի քաղաքական էլիտան այս րոպեներին քեֆ-ուրախության մեջ է: «Դվին» մյուզիք հոլում ՔՊ-ական պատգամավոր Տրդատ Սարգսյանի հարսանիքն է, որին ներկա է նաև Նիկոլ Փաշինյանը:

Հարսանիքից լուսանկար է հրապարակել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կինը, որից տեղեկանում ենք, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը ևս ներկա է հարսանեկան խնջույքին:

Հիշեցնենք, Տրդատ Սարգսյանը Վայոց ձորի նախկին մարզպետն է: Նա պաշտոնից հեռացավ 2019 թվականի աշնանը:

Կիսվել էջում