Ազատ խոսք

Փաշինյանը Ջերմուկի այցով փորձում է մաշեցնել հանրային դժգոհության ալիքը և ժամանակ ձգել. Աշոտյան

Փաշինյանը Ջերմուկի այցով փորձում է մաշեցնել հանրային դժգոհության ալիքը եւ ժամանակ ձգել։ Այս իշխանությունը ոչ միայն համարժեք չէ մեր երկրի արտաքին եւ ներքին բազմաթիվ մարտահրավերներին, այլև իր հանցավոր մեծամտությամբ, դատարկախոսությամբ եւ կիսագրագիտությամբ էլ ավելի է վատթարացնում առանց այդ էլ թեժ եւ վտանգավոր մթնոլորտը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Հայաստանի անհանգիստ ամառը՝ փաստերով

1. Նիկոլ Փաշինյանը Ջերմուկի այցով փորձում է մաշեցնել հանրային դժգոհության ալիքը եւ ժամանակ ձգել:

2. Նիկոլը զուգահեռ կուլիսային պայմանավորվածություններ է բանակցում Ամուլսարի հարցով մտահոգ որոշ շրջանակների հետ:

3. Քաղաքական մեծամասնությունում խորանում են տարաձայնություններն այս հարցով:

4. ԱՄՆ կառավարությունը նախատեսում է կրճատել Արցախին տրամադրվող ֆինանսական աջակցությունը:

5. Նիկոլի գալիք այցը ԱՄՆ կարող վերածվել բացառապես ՄԱԿ-ի եւ սփյուռքի օրակարգերի, առանց լուրջ ամերիկյան բաղադրիչի:

6. Ռուսական կողմը չարտահանձնեց Միհրան Պողոսյանին, այն էլ՝ այս իշխանությունների համար շատ խայտառակ հիմնավորումով:

7. ՌԴ նախագահ Վ. Պուտինի Հայաստան հնարավոր այցի եւ ԵՏՄ գագաթնաժողովին մասնակցելու մասին այս պահին ավելի շատ սկեպտիկ լրահոս է, քան վերջնական դրական որոշում:

8. Նիկոլի ձեռքով եւ ֆինանսավորմամբ ՏԻՄ ընտրություններին Արցախ մուտք են գործելու արեւմտամետ ՀԿ-ները:

9. Նիկոլը շարունակում է Սահմանադրական դատարանի վրա հերթական գրոհի նախապատրաստական աշխատանքները:

10. Վենետիկի հանձնաժողովը կտա Ռոբերտ Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիք:

11. BBC օպերացիան տապալվեց, իսկ Սերժ Սարգսյանին ձերբակալելու որոշումը անորոշ ժամանակով հետաձգվեց:

Այս իշխանությունը ոչ միայն համարժեք չէ մեր երկրի արտաքին եւ ներքին բազմաթիվ մարտահրավերներին, այլեւ իր հանցավոր մեծամտությամբ, դատարկախոսությամբ եւ կիսագրագիտությամբ էլ ավելի է վատթարացնում առանց այդ էլ թեժ եւ վտանգավոր մթնոլորտը:

Կիսվել նյութով