Ազատ խոսքՇոու-բիզնես

«Շատ երկակի վիճակում է հայտնվել Փաշինյանը, մի հատ էլ ով խոսալու ունակություն ունի, շատ կոպիտ քննադատում է»․ Գիսանե Պալյան

«Շատ երկակի վիճակում է հայտնվել Փաշինյանը հերիք չի, մի հատ էլ ամեն ոք, ով խոսալու ունակություն ունի, շատ կոպիտ ու անհեռատես քննադատում է»։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է երաժիշտ Գիսանե Պալյանը։

«Ամեն մեդալ իր հակառակ կողմն էլ ունի… Վստահ եմ, որ Ամուլսարի խնդրի հետ կապված հանրության բողոքի այս մեծ ալիքը շատ իշխանավորներ միանշանակ կիսում են, բայց գործընթացը կանգնեցնել ուղղակի չեն կարող։ Ու դրա համար լուրջ պատճառներ կան։ Կիսվեք իմ ու իմ ընկերների հետ էդ պատճառներով…
Կարող է պատահել, որ Ամուլսարի շահագործման կասեցմամբ մեր երկրին շատ ավելի մեծ վտանգ հասցնենք…

ՀԳ. Կխնդրեմ խնդրի մասին խորքային ու ոչ էմոցիոնալ բացատրություններ գրել»։

Կիսվել նյութով