Մամուլ

Փաշինյանը չի ըմբռնում, որ ինքը Չինաստան է մեկնել ոչ թե որպես ուտեստների դեգուստատոր, այլ պետական գործիչ

Փաշինյանը չի ըմբռնում, որ ինքը Չինաստան է մեկնել ոչ թե որպես ուտեստների դեգուստատոր, այլ պետական գործիչ։ Բրյուսելում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել Արևելյան գործընկերության ծրագրի հիմնադրման տասնամյակի գագաթնաժողովին և շտապել է մեկնել Չինաստան, որտեղ որ կազմակերպվել է «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովը։

Չինաստանում Փաշինյանը հանդիպում է ունեցել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ և քննարկել հայ-չինական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցեր։ Փաշինյանը կարևորել է Հայաստանի ներգրավվածությունը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը, որը հայտնի է որպես Նոր մետաքսի ճանապարհ անունով:

Հայկ Գևորգյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ընդհանուր առմամբ Փաշինյանի հայտարարությունները դեկլարատիվ բնույթ են կրել, քանի որ երբ մի քանի շաբաթ առաջ Պեկինում տեղի էր ունենում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» մեգանախագծին նվիրված համաժողովը, որի ընթացքում առարկայական հարցեր էին քննարկվում, իսկ Փաշինյանը բացակայում էր:

Արդեն հիմա անսալով քննադատություններին՝ Փաշինյանը փորձում է ուժեղացնել արտաքին քաղաքականությունը չինական ուղղությամբ, բայց էլ ո՞ւմ է պետք ներկած ձուն Զակտից հետո:

Բովանդակային առումով Փաշինյանի այցն անքան դժգույն է, չկան նոր ձեռք բերված նոր պայմանավորվածություններ, և համատեղ ծրագրերը հանրությանը ներկայացնելու փոխարեն ՀՀ վարչապետը իր ֆեյսբուքյան էջով գովեգում է 150 ամյա չինական ռեստորանի ուտեստները:

Փաշինյանն այդպես էլ չի ըմբռնում, որ ինքը Չինաստան է մեկնել ոչ թե որպես ուտեստների դեգուստատոր, այլ որպես պետական գործիչ, ով գործանականում պետք է քայլեր ձեռնարկի երկու ժողովուրդների միջև կապերը խորացնելու համար»:

Կիսվել նյութով