Մամուլ

Փաշինյանը խոստովանեց, որ ստել է հանրությանը «ՍՈՒ-30» օդանավի մասով

Փաշինյանը խոստովանեց, որ ստել է հանրությանը «ՍՈՒ-30» օդանավի մասով

Hraparak.am-ը գրում է․ Նիկոլ Փաշինյանը երեկ Արագածոտնի մարզ կատարած այցի ընթացքում հերթական պոպուլիստական հայտարարությունն է արել, որով նա ակամա բացահայտել է իր սուտը, այս անգամ՝ «Սու30» մարտական օդանավերի ձեռքբերման վերաբերյալ։

Նա ասել է․ «Այո, մենք ինքնաթիռը առել ենք, բայց հրթիռներ չենք հասցրել ձեռք բերել մինչեւ պատերազմը»։ Նա, փաստորեն, պատերզզմում իր իսկ ձեռամբ կրած խայտառակ պարտությունից չորս-հինգ ամիս անց խոստովանում է այն, ինչ ամիսներ շարունակ բարձրաձայնվում էր տարբեր գործիչների կողմից, որ «Սու30» մարտական ինքնաթիռները ձեռք են բերվել առանց հրթիռների։

Սակայն իշխանությունները չէին ուզում դա խոստովանել, որ միլիոնավոր դոլարներ են վճարել ընդամենը թռչող մետաղի կտորի դիմաց, ոչ թե՝ կործանիչի։

Բայց նրա այս ինքնախոստովանանքից հետո անմիջապես համացանցում օգտատերերը հիշեցրին նրա՝ 2020 թվականի հուլիսի 3-ին կատարած գրառուըմը, որով նա հայտարարում է, որ իր ձեռք բերած «Սու30» մարտական ինքնաթիռները «մարտական խոցումով» առաջին վարժական թռիչքներն են իրականացրել՝ փորձարկելով երկինք-երկիր հրթիռներ «գրոհային գործողության» համար։

Նիկոլ Փաշինյան

«Բոլոր թիրախները խոցվել են բարձր ճշգրտությամբ»,- մեկ տարի առաջ հպարտությամբ գրել էր Փաշինյանը:

Այսինքն՝ այս ինքնաթիռները հրթիռներ ունեցել են, որ խոցել են, եթե չեն ունեցել, ինչպե՞ս են թիրախները խոցել։ Ստացվում է՝ Փաշինյանը այն ժամանակ էլ է ստել, քանզի այդ ինքնաթիռները, փաստացի, հրթիռ չեն ունեցել և որևէ խոցում էլ չեն կատարել, նա ընդամենը պոպուլիստական գրառում է կատարել՝ մոլորեցնելով հանրությանը։

Եվ նա այսօր խոստովանելով, որ ինքնաթիռները գնել են առանց հրթիռների, նա ցույց է տալիս, որ ինքը այս թեմայով կրկնակի է ստել, ինչն իր դեպքում, ցավոք, այլևս զարմանալի չէ։

Կիսվել նյութով