Տիգրան Արզաքանցյանին տուգանել են
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 3 տարբեր որոշումներով՝ 600 հազար դրամի չափով վարչական տույժի է ենթարկել «Ուժը Հայրենյաց» կուսակցության ղեկավար մարմնի անդամ Տիգրան Արզաքանցյանին:
Այս մասին տեղեկանում ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից։
Պատճառն այն է, որ Արզաքանցյանը չի ներկայացրել կուսակցության ղեկավար մարմնի անդամ դառնալու օրվա դրությամբ, ինչպես նաև 2023 և 2024 թվականների՝ գույքի և եկամուտների հայտարարագիրը։
ԿԿՀ–ի որոշմամբ՝ նրա նկատմամբ կիրառվել է վարչական տույժ՝ 200 հազարական դրամ չափով։
Նշվում է, որ Արզաքանցյանը ծանուցվել է, սակայն այդպես էլ չի ներկայացրել հայտարարագրերը։


