ՄամուլՏեսանյութ

Տեսանյութ` ինչպես է զինվորն այցելում իրեն նամակ գրած Նատալիին

Օրեր առաջ, երբ ողջ հեռուստատեսությունն ու համացանցը ողողված էր այն կադրերով, որտեղ ԱԱԾ-ի կողմից, գեներալ՝ Մանվել Գրիգորյանի առանձնատան խուզարկության արդյունքում, հայտնաբերված անթիվ մեքենաների, սեփականության վկայականների, կենդանիների տեսականիների և մի շարք այլ հարստությունների շարքում նաև հայտնաբերվեց քառօրյա պատերազմի օրերին, զինվորի համար նախատեսված սննդամթերը, շոկի ենթարկվեցին բոլորը՝ մեծ և փոքր։

Բանն այն է, որ այդ սննդամթերքները գնված և ուղարկված են եղել մանկապարտեզների և դպրոցականների կողմից, ինչպես նաև զինվորին ուղղված նամակներով, որոնք, սակայն այդպես էլ տեղ չեն հասել։

Երբ լրագրողներն այցելեցին այդ փոքրիկներին, այնուհետև երեխաների հույզերը ողողեցին ողջ հեռուստաեթերներն ու համացանցը՝ զինվորները չկարողացան առանց արձագանք թողնել երեխաենրին։

Ահա մի փոքիկ դրվագ, նամակներից մեկի հեղինակ՝ Նատալի Օհանյանի և զինվորի հանդիպումից․․․

Կիսվել նյութով