Մամուլ

Տեսախցիկն արձանագրել է Փարաքարի ճանապարհին ինչպես է Cadillac-ը բախվում Opel-ին, Opel-ն էլ վրաերթի է ենթարկում 15-ամյա տղային

Տեսախցիկն արձանագրել է Փարաքարի ճանապարհին ինչպես է Cadillac-ը բախվում Opel-ին, Opel-ն էլ վրաերթի է ենթարկում 15-ամյա տղային

Shamshyan.com-ը գրում է․ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ Գոռ Թադևոսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, քննիչ Մակար Միրզոյանի կողմից նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է՝ երեկ՝ փետրվարի 20-ին, Մայրաքաղաքային փողոցում ժողովրդին հայտնի՝ Փարաքարի ճանապարհին վրաերթի ենթարկված երեխայի, վարորդների, ինչպես նաև մյուս վիրավորների ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Opel-ը վարել է Երևանի բնակիչ 57-ամյա Արմեն Մելիքսեթյանը, Cadillac-ը վարել է Արմավիրի մարզի բնակիչ 26-ամյա Մեխակ Գեղամյանը, վրաերթի ենթարկվածը Արմավիրի մարզի բնակիչ 15-ամյա Մհեր Ա․-ն է, ով Cadillac-ի վարորդի կողմից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նախ տեղում առաջին անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել, ապա «Աստղիկ» բժշկական կենտրոնի ռեանիմոբիլով երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Հերքվել է վթարի վայրում գտնվող այն քաղաքացիների հայտնած տեղեկությունները, թե իբրև «Աստղիկ» բժշկական կենտրոնում ոչ մի օգնություն չեն ցուցաբերել։ Մինչդեռ ոչ միայն օգնություն են ցուցաբերել, այլև իրենց բժշկական ավտոմեքենայով երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղի բժիշկներն էլ այս պահին անում են հնարավորը՝ երեխայի կյանքը փրկելու համար։

Պարզվել է նաև, որ Ա․ Մելիքսեթյանը, նրա ուղևոր 37-ամյա Անի Մաթևոսյանը տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո այնուհետև տեղափոխվել են Երևանի «Շենգավիթ» բժշկական կենտրոն։

Shamshyan.com-ը ներկայացնում է տեսախցիկի արձանագրած տեսանյութը, թե ինչպես է տեղի ունեցել վրաերթը, որտեղ երևում է, որ Cadillac-ը բախվում Opel-ի հետնամասին, Opel-ի վարորդն էլ, կորցնելով ավտոմեքենայի կառավարումը, վրաերթի է ենթարկում 15-ամյա տղային, ով շպրտվելով, բախվում է պատին, իսկ Opel-ն էլ բախվում կայանված Mercedes-ին ու Ford Transit-ին։

Կիսվել էջում