Մամուլ

Տավուշի մարզում Գագիկ Ծառուկյանը և նրա աջակիցները հրաժարվել են դիմակ կրել ու դրանից հետո կինո է սկսվել․ Ստյոպա Սաֆարյան

Տավուշի մարզում Գագիկ Ծառուկյանը և նրա աջակիցները հրաժարվել են դիմակ կրել ու դրանից հետո կինո է սկսվել․ Ստյոպա Սաֆարյան

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Այսօր Տավուշի մարզի Ոսկեվան գյուղում տեղի է ունեցել հանդիպում ԲՀԿ-ի ու նրա ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ։ Համագյուղացիները տեղեկացնում են, որ դրսից մեծաթիվ ԲՀԿ ականներ են բերվել, ավելի շատ, քան հանդիպմանը եկած գյուղացիները։

Բայց սա չեմ գրում դա ֆիքսելու համար, այլ հետևյալի. հանդիպմանը միջամտել է ոստիկանությունը, քանի որ Գագիկ Ծառուկյանը և նրա աջակիցները հրաժարվել են դիմակ կրել ու դրանից հետո կինո է սկսվել. “դիմակ դրեք, խնդրեմ”, “չեմ դնում”, “դիմակ դրեք, խնդրեմ”, “չեմ դնում”, “դիմակ դրեք, խնդրեմ”, “չեմ դնում”….

Այդ գյուղում կորոնավիրուսի գեթ մեկ դեպք չի արձանագրվել, որովհետեւ մարդիկ պահում էին կանոնները։ Մայիս ամսին, երբ առաջին անգամ գնացի, այնքան զայրացած էին կորոնավիրուսը “անխնա տարածող” երևանցիներիս վրա, որ կատակով ասում էին’ “շլանգբաում ենք դնելու, որ ձեր վիրուսը մեզ մոտ չբերեք”… Հիմա սա ինչի է նման?

Պարոն Ծառուկյանը և իր կուսակցությունը մարտից սկսած դիտավորյալ, ուղղակի և անուղղակի դեմ են արտահայտվել դիմակներին, արտակարգ դրությամբ սահմանված խիստ միջոցառումներին, տակավին ամռանը Երևանում ռիսկային բողոքի ակցիաներ կազմակերպեցին, որից հետո թվերն ավելացան, այդ ամենից հետո իշխանություններին մեղադրեցին “կորոնավիրուսը տապալելու”, ուզում էր ասած լինել’ կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու մեջ, իսկ այժմ մեծ բազմությամբ անդիմակ ու առանց կանոններ պահելու գնում է մի գյուղ, որտեղ բնակիչները բարեխղճորեն կանոնները պահպանել են ու համավարակը գյուղ չի մտել, այդպիսով խայտառակ վատ օրինակ ծառայում ու կամակորություն դրսեւորում, որ ինչ անեն?

ԲՀԿ, եթե ձեր գնալուց հետո այդ գյուղում վարակ հայտնաբերվեց, իմացեք’ ջառման դուք եք քաշելու… Այլ կարգի աղմուկ չբարձրացնել…

Հետգրություն. Իմ տան անմիջական հարևանությամբ գտնվող խանութ ծանոթ վաճառողը չթողեց մտնեմ, երբ դիմակս տանն էի թողել… Ահա այդպես պահել են կանոնները»։

Կիսվել էջում