Աշխարհ

Խորհրդավոր ուսանողը, ում արդեն անվանել են «մոլորակի արքա», գրավում է համացանցը (ֆոտո)

Խորհրդավոր ուսանողը, ում արդեն անվանել են «մոլորակի արքա», գրավում է համացանցը

Շնորհիվ յուղով առատորեն օծված մազերի 18-ամյա իրաքցի ուսանողն անհավանական արագությամբ մեծ համբավ է ձեռք բերում համացանցում:

Այսպես, օրինակ, Imgur-ում երեք ամիս առաջ ստեղծված նրա ֆոտոալբոմն արդեն դիտել է շուրջ մեկ միլիոն մարդ: Սակայն Ահմեդ Հրեշտակի մասին շատ բան հայտնի չէ: Վեբ-կայքում իր մասին գրում է, որ բժշկություն է ուսումնասիրում Բելառուսում, տիրապետում է արաբերենին, անգլերենին, ռուսերենին և ֆրանսերենին: Բայց նրան հատկապես բնութագրում են լուսանկարները, որոնք տեղադրված են սոցիալական ցանցերում:

Կարճ կենսագրությունը ցույց է տալիս, որ Ահմեդը ձգտում է իշխանության և փառքի: Ահմեդը բացասաբար է վերաբերվում ալկոհոլին և ծխախոտին: Չնայած մեծ թվով երկրպագուների առկայությանը՝ նա «աստղային հիվանդությամբ» չի տառապում:

Սոցիալական ցանցերից մեկում նրա երկրպագուները գրել են. «Սա Ձեր մոլորակն է: Շնորհակալ եմ Ձեզ՝ մեզ բոլորիս այստեղ ապրելու թույլտվություն տալու համար»:

Մեկ ուրիշը գրել է. «Դուք պետք է լինեք մեր մոլորակի արքան»:

ahmed
ahmed angel
Կիսվել նյութով