Մամուլ

Վստահելի աղբյուրներից տեղեկացա, որ բեմադրում են կեղծ գաղտնի ձայնագրություն. Արսեն Բաբայան

Վստահելի աղբյուրներից տեղեկացա, որ բեմադրում են կեղծ գաղտնի ձայնագրություն. Արսեն Բաբայան

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկոլաբարո դուրսպրծուկների կեղծ ձայնագրությունները

Հիշո՞ւմ եք պատերազմի 44 օրերին որքան կեղծ ու շինծու ձայնագրություններ էին շրջանառվում դավաճան նիկոլի ֆեյքերի ՊՈԱԿ-ից։ Այդ կեղծ ձայնագրությունները ստեղծելով ու տարածելով նիկոլի անբարոյական քարոզչամեքենան հանրությանը փորձում էր խաբել, թե ազատագրվել է Գետաշենն ու Շահումյանը։

Նույնն են անում նաև հիմա։ Էժան խմբագրից այդպես էլ պետական ու քաղաքական գործիչ չդարձած դավաճան նիկոլը շարունակում է նիկոլաբարո քարոզչությամբ Հայրենիքի փրկության շարժումը վարկաբեկելու անօգուտ փորձերը։ Քիչ առաջ ոստիկանության՝ իմ վստահելի աղբյուրներից տեղեկություն ստացա, որ բեմադրում են կեղծ գաղտնի ձայնագրություն։

Արսեն Բաբայան

Ըստ այդ թատերականացված կեղծ ձայնագրության՝ իբր Հանրապետության հրապարակում տեղադրված Շարժման վրաններից մեկում խոսում են մարդկանց գումարով հրապարակ բերելու մասին։ Ըստ ՊՈԱԿ-ներում աշխատող էժան սցենարիսների՝ իբր այդ վրանում քննարկվում է, թե որքան պետք է վճարվեն մարդիկ, որպեսզի գան հանրահավաքի և գիշերեն հրապարակում։

Իսկ ամենազզվելին այն է, որ նիկոլաբարո այս ստորության հեղինակներն ու կատարողներն այդ նույն մարդիկ են, որոնք 44 օր կեղծ ձայնագրությունն էիր տարածում, որպեսզի համոզեն հանրությանը, թե Գետաշենն ու Շահումյանն են ազատագրել։

Այս սուտասանները շինծու ձայնագրությունների մեծ փորձ ունեն։Սրիկա՛, ստախո՛ս դավաճաններ, նիկոլաբարո՛ դուրսպրծուկներ, տականքին հեռացնելու ենք ինչ գնով էլ լինի»։

Կիսվել էջում