ՄամուլՏեսանյութ

Բացվող շուկաները այնքան գրավիչ են, որ մարդիկ միանգամից ներխուժել են այնտեղ. Շուտով լավ նորություններ կլինեն. Քերոբյան

Բացվող շուկաները այնքան գրավիչ են, որ մարդիկ միանգամից ներխուժել են այնտեղ. Շուտով լավ նորություններ կլինեն. Քերոբյան

Վերջին մի քանի ամիսներին ինտենսիվ աշխատել ենք բոլոր այն տնտեսվարողների հետ, ում մոտ  կարող էին առաջանալ պրոբլեմներ թուրքական ապրանքների ներկրումն արգելելու հետ: Այս մասին հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Լուծել ենք բոլոր հարցերը, ինչ-որ տեղ էլ հետ ենք վերադարձրել այն պրոբլեմատիկ կետերը, որոնք իսկապես վնաս կտային մեր տնտեսությանը»,-ասաց նա:

Հարցին, թե որ երկրների շուկաներից ներկրումները կփոխարինեն Թուրքիայից ներկրումներին, որ երկրներից ներկրումները կավելանան, նախարարը պատասխանեց. «ԵԱՏՄ, Չինաստան, ԵՄ երկրներ, նաեւ Վրաստան:

vahan qerobyan

Դրանք հիմնական փոխարինող երկրներն են: Այդ բացվող շուկաները հիմա այնքան գրավիչ են, որ մարդիկ միանգամից ներխուժել են իրենց հետաքրքրող ոլորտների մեջ եւ մենք մոտ ապագայում կտեսնենք բազմաթիվ լավ նորություններ:

Մեր կոչը շատ պարզ է, այն գումարը, որ գնում է Թուրքիա, դառնում է գնդակ մեր զինվորների վրա ուղղված:Պետք է հնարավորինս քիչ ուղղել մեր փողն այդ ուղղությամբ: Մենք ամեն կերպ հորդորում ենք դա ընկալել ամենայն խորությամբ ու հայրենասիրությամբ եւ դա 99 տոկոսով մեզ դա հաջողվում է»:

Մանրամասները՝ ստորև տեսանյութում

Կիսվել էջում