Մամուլ

Վթարի է ենթարկվել աշակերտներ տեղափոխող Mercedes Sprinter-ը. երեխաները վերադառնում էին Աշտարակի ձորից

Վթարի է ենթարկվել աշակերտներ տեղափոխող Mercedes Sprinter-ը. երեխաները վերադառնում էին Աշտարակի ձորից

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ժամը 22:10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ, 37-ամյա Հայկ Ալեքսանյանի վարած ВАЗ 2106 մակնիշի և 45-ամյա Հայկ Սաֆարյանի վարած  Mercedes Sprinter մակնիշի միկրոավտոբուսը:

Mercedes Sprinter vtar

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Աղբյուրի տեղեկություններով՝ Mercedes Sprinter-ի մեջ եղել է մոտ 20 երեխա, ովքեր սովորում են Էջմիածնի տարբեր դպրոցներում և Աշտարակի ձորից, որտեղ գնացել էին հանգստի նպատակով, վերադառնալիս են եղել:

Կիսվել նյութով