Մամուլ

Վերջապես լույս կսփռվի այն հանգամանքի վրա, թե արդյո՞ք Վանեցյանը փախել է շտապ օգնության մեքենայով. Դանիել Իոաննիսյան

Վերջապես լույս կսփռվի այն հանգամանքի վրա, թե արդյո՞ք Վանեցյանը փախել է շտապ օգնության մեքենայով. Դանիել Իոաննիսյան

Վերջապես լավ առիթ կլինի, որ Վանեցյանի հերոսությունների ականատեսները գան ու հրապարակային դատավարության ժամանակ պատմեն, թե ոնց է նա փախել։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ նշելով, որ Արթուր Վանեցյանի թիմը իրեն դատի տալու մասին հայտարարություն է արել:

Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

Արթուր Վանեցյան

«Այսօր ինձ ասեցին, որ Վանեցյանենք, պարզվում է, ծանր են տարել իրենց փախուստի մասին գրածս և հայտարարել են, որ դատի կտան ինձ։

Վերջապես լավ առիթ կլինի, որ Վանեցյանի հերոսությունների ականատեսները գան ու հրապարակային դատավարության ժամանակ պատմեն, թե ոնց է նա փախել։

Ավելին, վերջապես լույս կսփռվի այն հանգամանքի վրա, թե արդյո՞ք Վանեցյանը փախել է շտապ օգնության մեքենայով։ Այդ մասին շատ հրապարակումներ են եղել (բայց ես կասկածում եմ շտապ օգնությամբ փախնելու տեղեկության իսկության վրա)։

Ընդորում, նաև հնարավորություն կլինի, որ մարդիկ հասկանան, որ դասալքությունը դա փախուստի մասնավոր դեպք է և որ ամեն դե-ֆակտո փախուստ չէ, որ քրեադատավարական իմաստով դասալքություն է»։

Կիսվել նյութով