Մամուլ

Վերադարձրու հորս, ստախոս. դիվերսանտի զոհի դուստրը՝ Փաշինյանին

Վերադարձրու հորս, ստախոս. դիվերսանտի զոհի դուստրը՝ Փաշինյանին

«Հրապարակ»-ը գրում է․ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որտեղ ասվում է, որ առաջնորդվելով մարդասիրության արժեքներով և որպես բարի կամքի դրսևորում, Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների:

Հայաստանի Հանրապետությունն իր հերթին, առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների։

Հարց է առաջանում, թե ովքե՞ր են այդ երկու ադրբեջանցիները։ Ադրբեջանական լրատվամիջոցները պնդում են՝ այս տարվա գարնանը ՀՀ սահմանը հատած դիվերսանտ հանցագործ Ագշեն Բաբիրովն ու դիվերսանտ Հուսեյն Ախունդովը։

Հիշեցնենք, որ, Բաբիրովին 11 տարվա ազատազրկման էին դատապարտել, իսկ Հայրապետ Մելիքսեթյանին դաժանաբար սպանած Ախունդովին սկզբում քսան, իսկ երկու օր առաջ ցմահ ազատազրկման դատապարտեց Վերաքննիչ դատարանը։

Հենց այդ նիստի օրը Անի Մելիքսեթյանը՝ Հայրապետ Մելիքսեթյանի դուստրը, մեզ հետ զրույցում մտավախություն էր հայտնել, որ սա կարող է ինչ-որ դավադրություն լինել ու փոխանակումից առաջ արվող հապշտապ քայլ։

Այսօր արդեն ստանալով այս լուրը, Անի Մելիքսեթյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է արել՝ դիմելով անձամբ Նիկոլ Փաշինյանին․

«Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան դու ստոր, լկտի տшկшնք ես, դու մարդ չես․․ պոռոտախոս, ստախոս՝ սրա համար էր երեկվա ներկայացումը, այս արժեքն ուներ քեզ համար ՀՀ քաղաքացին։ Վերադարձրու հորս, Մարդասպшն»։

Հավելենք, որ Ախունդովի զոհի դուստրը փոխանակման մասին տեղեկացել էր լրատվամիջոցներից։

«Հրապարակի» հետ զրույցում Մելիքսեթյանի դուստրը հույս էր հայտնել, որ Փաշինյանը չի մոռանա Ազգային Ժողովի ամբիոնից հնչեցրած իր հայտարարությունն այն մասին, որ փոխանակում ադրբեջանցիների հետ կլինի միայն իրավաչափության դեպքում, այնինչ Բաքվի բանտում գտնվող մեր հայրենակիցները ռազմագերիներ ու քաղաքացիական գերիներ են, իսկ Ախունդովը՝ ահաբեկիչ, մարդասպան, հանցագործ։

Կիսվել էջում