Մամուլ

Սևան-Գավառ ճանապարհին «Մերսեդեսը» դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել ճահճի մեջ. կան զոհեր

Սևան-Գավառ ճանապարհին «Մերսեդեսը» դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել ճահճի մեջ. կան զոհեր

Հունիսի 22-ին, ժամը 02։11-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճահճում։

ԱԻՆ-ից Bavnews.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

diak shtap ognutyun

Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մոտ 2-րդ կմ-ին «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կոտրել երկաթյա արգելապատնեշը և շրջվել ճահճացած ջրի մեջ:

Ջրափրկարարները ճահճից դուրս են բերել վարորդի և ուղևորի դիերը, այնուհետև հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել ավտոմեքենան:

Կիսվել նյութով