Մամուլ

32-ամյա երիտասարդը միակ կրակողը չի եղել. կրակողներից մեկը ՔՊ աջակից է. «Ժողովուրդ»

32-ամյա երիտասարդը միակ կրակողը չի եղել. կրակողներից մեկը ՔՊ աջակից է

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հունիսի 19-ին Ապարանում հնչած կրակոցները իրավապահ համակարգում լուրջ անհանգստության տեղիք են տվել: Մասնավորապես, իրավապահ համակարգը խիստ հսկողություն է սահմանել Ապարան քաղաքում, ինչպես նաեւ մարզում՝ նպատակ ունենալով իրավիճակը վերահսկողության տակ պահել:

Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ որոշում է կայացվել ինչպես կրակոցի արդյունքում սպանված, այնպես էլ միջադեպի մյուս մասնակիցների բնակարանների մոտ ոստիկանական հսկողություն սահմանել հնարավոր վրեժխնդրության դեպքերից խուսափելու համար:

Նիգավան

Ասել է թե՝ իրավապահները մտավախություն ունեն հնարավոր վենդետայի մասով եւ իրավիճակը կարգավորելու համար կոնկրետ քայլերի են գնացել:

Հիշեցնենք, որ 2022թ. հունիսի 19-ին Ապարան քաղաքում կրակոցներ հնչեցին, ինչի հետեւանքով սպանվեց երկու անձ, որի համար մեկ քաղաքացի գտնվում է կալանքի տակ: Ըստ մամուլի հրապարակումների՝ պատճառը եղել է ՀՀ վարչապետին հայհոյելը, մինչդեռ իրավապահ համակարգը պնդում է, թե պատճառը կենցաղային է:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվել էջում