Մամուլ

«Սևանի ափին հյուրանոց ունեմ». Իշխան Սաղաթելյանը խոսեց իր բիզնեսի և ծառայած չլինելու մասին

«Սևանի ափին հյուրանոց ունեմ». Իշխան Սաղաթելյանը խոսեց իր բիզնեսի և ծառայած չլինելու մասին

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը վստահեցնում է` Սևանի ափին որևէ շինություն չի սեփականաշնորհել, սակայն չի ժխտում` Սևանի ափին հյուրանոցային համալիր ունի։ Նա այս մասին ասաց Ազգային ժողովի այսօրվա նիստում` անդրադառնալով բիզնեսով զբաղվելու մասին լուրերին։

«Հյուրանոցը կառուցել եմ բաց դաշտի մեջ, որտեղ չի եղել որևէ կոմունիկացիա։ Հյուրանոցը պատկանում է իմ ընտանիքին։ Ես որևէ բարձր պաշտոն չեմ ունեցել, բացառությամբ այն շրջանի, որ 4 ամիս մարզպետ եմ եղել Գեղարքունիքի մարզում։

Իշխան Սաղաթելյան

Առաջին իմ ընկերությունը 2005-ին եմ ստեղծել։ Այո, իմ ընտանիքը զբաղվել է բիզնեսով և շարունակելու է զբաղվել»,–ասաց Սաղաթելյանը։

Անդրադառնալով իր` բանակում ծառայած լինել–չլինելու լուրերին, Սաղաթելյանը նշեց, որ չի ծառայել, քանի որ պատմական գիտությունների թեկնածուի կոչում է ստացել։ Նրա խոսքով` 2016-ի ապրիլի 3-ին` Ապրիլյան պատերազմի ժամանակ եղել է Արցախի հյուսիսում և դիրքերից իջել պատերազմի ավարտից հետո։

Կիսվել նյութով