ՄամուլՏեսանյութ

Սուրեն Պապիկյանը հրաժեշտ կտա պաշտոնին. ՔՊ-ում նախարար են փնտրում

Սուրեն Պապիկյանը հրաժեշտ կտա պաշտոնին. ՔՊ-ում նախարար են փնտրում

Armlur.am-ը գրում է․ Այս օրերին իշխանության վերնախավում բուռն կերպով քննարկվում է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարցը: Ավելին, իշխանական վերնախավում արդեն հստակ որոշված է, որ նախարար Սուրեն Պապիկյանը հեռանալու է պաշտոնից:

Մեր աղբյուրները հայտնում են, որ Սուրեն Պապիկյանի հեռանալ-չհեռանալու հարցը բուռն կերպով քննարկվում է նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներսում:

Այս հարցում խմբակցության և կուսակցության ներսում կարծիքները տարբեր են և ՔՊ-ականներից ոչ բոլորն են կողմնակից, որ Սուրեն Պապիկյանը լքի պաշտոնը, սակայն բոլորն էլ հասկանում են, որ դա անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է որոշի:

Իսկ Փաշինյանն էլ ոչ մի կերպ չի կարողանում Սուրեն Պապիկյանին ներել Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության կեղծված ընտրություններ կազմակերպելու համար:

Ավելին, հենց Պապիկյանին է նա համարում այդ ընտրությունների գլխավոր մեղավորը: Ինչպես հայտնի է, ՔՊ ղեկավար մարմնի ընտրությունների արդյունքերը սխալ էին հաշվարկվել, և ստացված դիմումի հիման վրա իրականացվել էր քվեաթերթիկների վերահաշվարկ։

Արդյունքում վարչության կազմից դուրս էին մնացել իշխող խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, փոխարենը նոր վարչության կազմում ընդգրկվել էին պատգամավոր Արսեն Թորոսյանը և ԱԻՆ նախարար Արմեն Փամբուխչյանը։

Եվ ահա, այս ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը որևէ կերպ չի ցանկացել շփվել Սուրեն Պապիկյանի հետ: Այս ընթացքում կուսակցությունը նախարարի փնտրտուքների մեջ է: Բայց, թե այս ամենը ինչ ելք կունենա, դեռևս ոչ ոք չի կարող բան ասել:

Բայց փաստ է, որ Փաշինյան-Պապիկյան երբեմնի ամենամտերիմ, ամենաջերմ փոխհարաբերություններն ամիսներ է արդեն չկան:

Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում

Կիսվել էջում