ՄամուլՏեսանյութ

Եղջերուները զբոսնում են Դիլիջանի բակերում (Տեսանյութ)

Եղջերուները զբոսնում են Դիլիջանի բակերում (Տեսանյութ)

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակ Անի Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես են բնություն բաց թողնված Կովկասյան ազնվացեղ եղջերուները զբոսնում Դիլիջան քաղաքի բակերից մեկում։

«Դիլիջան» ազգային պարկի «Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնի» աշխատակիցներն արագ արձագանքել են ահազանգին և տարածքից հեռացրել են կենդանիներին՝ տեղափոխելով նրանց առավել անվտանգ վայր։

Խնդրում ենք հետագա նման միջադեպերի դեպքում անմիջապես ահազանգել «Դիլիջան» ազգային պարկ հետևյալ հեռախոսահամարներով՝ +374 268 27171, +374 268 27032։

Եղջերուների տեղաշարժը հսկվում է ռադիովզկապով։ Տեղեկացնենք, որ ազնվացեղ եղջերուին վնասելու դեպքում պետությանը պատճառված վնասը հաշվարկվելու է 15 մլն դրամ, ինչպես նաև սահմանված են պատասխանատվության միջոցներ ՀՀ Քրեական օրենսգրքի 386-րդ հոդվածով»։

Կիսվել էջում