ՄամուլՏեսանյութ

Սյունիքում հայ զինվորականները հայհոյանքներ տեղալով հանձնում են մարտական դիրքերը (Տեսանյութ)

Սյունիքում հայ զինվորականները հայհոյանքներ տեղալով հանձնում են մարտական դիրքերը (Տեսանյութ)

Սյունիքում հիմա հայ զինվորականներն իրենց մարտական ​​դիրքերը հանձնում են ադրբեջանական կողմին՝ հայհոյանքներ տեղալով իշխանությունների հասցեին:

 «Այս տարածքում մարդկանց տներ է, գոմեր, տնակներ, եւ այս բոլորը տալիս են թուրքերին, պոստերն ենք թողնում գնում: Բա սա ճի՞շտ է: Հասնում են գյուղի տակ: Հենա, տղերքը սնարյադները բարձում են, որ գնանք: Էս էլ էն թուրքին տալիս»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը հայտարարել էր, որ վաղը մինչև ժամը 17։00-ն Սյունիքի մարզի Կապան քաղաքի բոլոր դիրքերը հանձնվում են թշնամուն։

zinvor 1

«Պաշտպանության նախարարության կողմից հրաման է իջեցվել, որ բոլոր այն դիրքերը, որոնք զբաղեցրած են եղել մեր կողմից՝ Կապանի պաշտպանության համար՝ վաղը մինչեւ ժամը 17։00-ն հանձնել թշնամուն:

Կապանը դառնում է անպաշտպան: Ես ասում էի՝ եթե հանկարծ նման իրավիճակ ստեղծվի եւ հասնենք ԽՍՀՄ-ի ժամանակվա սահմանագծին, ապա անպաշտպան կլինի Կապանը»։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում