Մամուլ

Սիրելի հայրենակիցներ, մի շարք կարեւոր որոշումներ եմ կայացրել. Նիկոլ Փաշինյան

Սիրելի հայրենակիցներ, մի շարք կարեւոր որոշումներ եմ կայացրել։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի հայրենակիցներ, մի շարք կարևոր որոշումներ եմ կայացրել:

Ըստ այդմ՝ Գեներել-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշանակվում է ԶՈւ Գլխավոր շտաբի պետ:

Գնդապետ Արգիշտի Քյարամյանը նշանակվում է ԱԱԾ տնօրեն:

Գնդապետ Վահե Ղազարյանը նշանակվում է Ոստիկանության պետ:

Որոշումները դե յուրե ուժի մեջ կմտնեն Հանրապետության նախագահի կողմից ստորագրվելուց հետո:

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանին, գնդապետ Արման Սարգսյանին շնորհակալություն եմ հայտնում այս ընթացքում կատարած աշխատանքի և ներդրած ջանքերի համար»:

Կիսվել էջում