ՄամուլՔաղաքականություն

Սերժ Սարգսյանի հայտարարած ժամանակը մոտենում է. Արմեն Աշոտյան

Սերժ Սարգսյանի հայտարարած ժամանակը մոտենում է. Արմեն Աշոտյան

Այս մասին հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ե՞րբ է գալու երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից նշված ժամանակը, հասարակությանը հետաքրքրող հարցերին պատասխանելու համար:

«Ժամանակը մոտենում է: Սերժ Սարգսյանը կանդրադառնա հասարակությանը հետաքրքրող բոլոր հարցերին»։

Լրագրողների տարբեր հարցերին՝ Սերժ Սարգսյանի խոստացված ժամանակի, սխալվելու և այլնի մասին, Աշոտյանը պատասխանեց․

«Ես շատ մոտ եմ Սերժ Սարգսյանի հետ, բայց չեմ պատրաստվում նրա փոխարեն խոսել», -եզրափակեց Աշոտյանն ու հեռացավ:

Հիշեցնենք՝ օրեր առաջ Սերժ Սարգսյանը հրաժարականից 11 ամիս անց խախտեց լռությունը և լրագրողի հարցին, թե ինչո՞ւ որևէ հանրային ելույթ չի ունենում՝ Սարգսյանը պատասխանեց․ «ժամանակը կգա՝ կունենամ»։

Կիսվել էջում