Մամուլ

Սեյրան Օհանյանին ինքը ուղարկել է Շուշի, որ զոհվի. Ռուզաննա Խաչատրյան

Սեյրան Օհանյանին ինքը ուղարկել է Շուշի, որ զոհվի. Ռուզաննա Խաչատրյան

Գյումրիում երեկ կայացավ «Կանայք Հանուն Համազգային Միասնության» հանդիպում-հավաքը, որը նախաձեռնել էր ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը:

«72 ժամը, 3 օրը, 4 օրը հերիք էր, որ ռազմաքաղաքական էլիտան հասկանար, թե որն է հարվածի գլխավոր ուղղությունը եւ ինչ նպատակ ունի թշնամին:

Լավ, ենթադրենք 30 տարին անգործության, թալանի տարիներ են եղել, եւ թշնամին հզոր հարձակվել է, ինչո՞ւ դու տարար մեր անմեղ, լուսավոր զավակներին, այսպիսով դու ռազմական հանցագործ ես:

Ինչո՞ւ դու մեկուսացրեցիր  բոլոր դաշտային հրամանատարներին, ինչո՞ւ, ի՞նչ եղավ այդ պատերազմի ընթացքում: Շուշին ոչ դժգույն էր, ոչ դժբախտ էր, բայց Շուշին հանձնվել է թշնամուն:

Սեյրան Օհանյանին ինքը ուղարկել է Շուշի, երեւի որ զոհվի կամ գերի ընկնի: Կան պատմություններ, որոնք ես պարզապես ինձ թույլ չեմ տա պատմել»,-ասաց նա:

Ռուզաննա Խաչատրյանը նշեց, որ պատերազմի ժամանակ հայկական կողմը մերժել է ռուսական կողմի առաջարկները եւ էլի դրանց էլ չկան տրված բացատրություններ: 

Կիսվել էջում