Մամուլ

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում․ Ծաղկաձորի ճոպանուղու մոտ այրվել են մի քանի կվադրոցիկլներ

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում․ Ծաղկաձորի ճոպանուղու մոտ այրվել են մի քանի կվադրոցիկլներ

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Գիշերը, դեռևս անհայտ հանգամանքներում, հրդեհ է բռնկվել Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու հարևանությամբ գտնվող տարածքներից մեկում, որտեղ այրվել են կվադրոցիկլներ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հատվածում կայանված են եղել մոտ 7 կվադրոցիկլներ, և բոլորն էլ ամբողջովին վերածվել են մոխրակույտի։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանը, Ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Զորիկ Ավդիշոևը և Ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունքի պետ Արթուր Ֆիշյանը։

kvadrociklner

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկ Անուշավան Բաղդասարյանն ու կրտսեր պարեկ Արամ Ղազարյանը։

Վերջիններս սահմանազատել են տարածքը։Դեպքի փաստով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։

Տեղի ունեցած հրդեհը դիտավորությամբ է կատարվել, թե անզգուշաբար՝ պարզվում է, ինչպես նաև կվադրոցիկլների սեփականատերերի ինքնությունը։

Կիսվել էջում