Ուշիի վթարի դեպքով մեկ քաղաքացու ճակատագիրը անհայտ է. նոր մանրամասներ
Իրավապահ համակարգում Ուշիի ոլորանների ողբերգական դեպքով մտահոգիչ իրավիճակ է ստեղծվել։
Բանն այն է, որ Ստեփանավան-Երևան տաքսու կարգավարը (դիսպետչերը ) իրավապահներին հայտնել է, որ տաքսի մեքենայում եղել են 7 ուղևորներ։
Այս պահին ուղեւորներից մեկի ճակատագիրը անհայտ է եւ իրավապահները փորձում են հասկանալ, արդյո՞ք նա մինչ ողբերգական վթարը ճանապարհին քաղաքացիներից մեկը իջել է, թե նրա մարմինը եւս գտնվում է ամբողջությամբ ջախջախված մեքենայի մեջ։
Փաստացի, ըստ ArmLur.am-ին հասած լուրերի՝ իրավապահների շրջանում մեկ քաղաքացու ճակատագիր անհայտ է։
Ուշիի ոլորաններում երեկ երեկոյան տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով, նախնական տվյալով, մահացել են Ստեփանավան-Երեւան տաքսու վարորդն ու 5 ուղեւորները։ Վարորդը 60-ին մոտ տղամարդ է եղել։ Նրանք եղել են Opel Zafira-ով։
Հիշեցնենք, որ ուղեւորներից երեքի ինքնությունն է այս պահին հայտնի։ Վթարի հետեւանքով մահացել է Լոռու մարզի Լեռնահովիտ համայնքի բնակիչ Էրիկ Մխոյանը, որը 22 տարեկան էր, ուսանող, գյուղից Երեւան էր գնում։
Վթարի հետեւանքով մահացած 26-ամյա Նարինե Բարսեղյանը Տաշիրից էր, նշանածի հետ Երեւան էին գնում։ Նշանածը Երեւանից էր։
Մյուս մեքենայի Jeep-ի երեք ուղեւորները նույնպես ցավոք մահացել են Վահրամ Ասատրյանը, կինը եւ նրանց 18-ամյա որդին։ Վթարի հետեւանքով տուժած մյուս մեքենայի ուղեւորները հիվանդանոցում են։ Վնասվածքներ ունի նաեւ բեռնատարի վարորդը։ Այս պահին կա 9 զոհ 3 վիրավոր։


