Մամուլ

ՍԴ հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի որոշումը

ՍԴ հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի որոշումը։ Սահմանադրական դատարանը կայքում հրապարակվել է ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա կայացրած որոշումը։

ՍԴ սեպտեմբերի 4-ին հակասահմանադրական ճանաչեց ՀՀ Քրեական դատավարության 35-րդ հոդվածը, իսկ ՀՀ ՔԴ 135-րդ 2-րդ մասը գտավ, որ համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը։

«Օրենսդիրը պարտավոր է սահմանել հստակ կանոնակարգումներ, որոնք գործառութային անձեռնմխելիության տեսանկյունից թույլ կտան մինչդատական քրեական վարույթի նկատմամբ իրականացնել արդյունավետ դատախազական հսկողություն և դատական վերահսկողություն, ինչպես նաև, ի հավելումն ընդհանուր պահանջների, գնահատել նաև գործառութային անձեռնմխելիությամբ օժտված անձանց նկատմամբ հարուցվելիք կամ արդեն հարուցված քրեական հետապնդման, ուստիև կալանքի կիրառման իրավաչափությունը»,- ասված է ՍԴ-ի որոշման մեջ։

Կիսվել էջում