ՄամուլՏեսանյութ

Սարալանջի փողոցում «ֆանտաստիկ դրիֆթ» անողը բերման ենթարկվեց

Սարալանջի փողոցում «ֆանտաստիկ դրիֆթ» անողը բերման ենթարկվեց

Սոցցանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ Երևանի Սարալանջի փողոցում «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան, կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները՝ «դրիֆթում» է։

Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հանձնարարել է անմիջապես հայտնաբերել խախտում թույլ տված վարորդին ու ենթարկել պատասխանատվության՝ օրենքի ողջ խոստությամբ։

Ոստիկանության ծառայողները ուսումնասիրել են տեսանյութը և հայտնաբերել օրինազանց վարորդին, որը բերվել է ոստիկանություն։ Իսկ ավտոմեքենան տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։

Ոստիկանությունը կրկին հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, անմիտ արարքներով չվտանգել երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը։

Կիսվել էջում