ԱշխարհՄամուլ

«Ադրբեջանի դրոշը կծածանվի Ղարաբաղի յուրաքանչյուր գյուղում». Մեհրիբան Ալիևա

Ադրբեջանի դրոշը կծածանվի Ղարաբաղի յուրաքանչյուր գյուղում և քաղաքում: Այս մասին ասել է առաջին փոխնախագահ, Հեյդար Ալիևի Հիմնադրամի նախագահ, Իլհամ Ալիևի տիկին Մեհրիբան Ալիևան։ Նա այս հայտարարությունն արել է զինվորականների հետ հանդիպման ժամանակ:

Ալիևան իր ելույթում մասնավորապես ասել է. «Ադրբեջանը շատ հարուստ երկիր է, իր հարստությամբ և գեղեցիկ բնությամբ: Բայց մեր ամենակարևոր հարստությունը Ադրբեջանի ժողովուրդն է, մարդ տեսակը»:

Նա նշել է, որ Ադրբեջանի ժողովուրդը պետք է հպարտ լինի նման որդիներ ունենալու համար:

«Մեր մայրերը պետք է հպարտ լինեն, որ նման քաջ տղաներ են դաստիրակել: Նման մարդկանց, նման զինվորների, սպաների և եղբայրների հետ, մենք անպայման կվերադարձնենք Ղարաբաղը»:

Ելույթի վերջում Ալիևան շեշտ է , որ Ադրբեջանի դրոշը կծածանվի Ղարաբաղի յուրաքանչյուր գյուղում և քաղաքում։

Կիսվել նյութով