Աշխարհ

Սաուդյան Արաբիան 1,5 միլիոն զբոսաշրջիկների արգելել է այցելել Թուրքիա․ պատճառվել է 20 միլիարդ դոլարի վնաս

Սաուդյան Արաբիան 1,5 միլիոն զբոսաշրջիկների արգելել է այցելել Թուրքիա․ պատճառվել է 20 միլիարդ դոլարի վնաս

Սաուդյան Արաբիան 1,5 միլիոն զբոսաշրջիկների արգելել է այլևս այցելել Թուրքիա, իսկ միայն Թուրքական ընկերությունների հետ բոյկոտը, թուրքերի տնտեսությանը կվնասի 20 միլիարդ դոլար: Այս մասին տեղեկացնում է «Սաուդի գազետտե» պարբերականը:

Սաուդյան թագավորությունում թուրքական արտադրանքը բոյկոտելու արշավը թափ է հավաքել, և ավելի շատ ընկերություններ և հաստատություններ, որոնք գործում են տարբեր առևտրային և արդյունաբերական հատվածներում, միանում են թագաժառանգ Մուհամմադ իբն Սալման ալ Սաուդի կոչին:

Աջլան ալ Աջլան

Անցյալ շաբաթ մասնավոր հատվածի կողմից հայտարարված ժողովրդական բոյկոտի արշավին ահռելի արձագանք է եղել:

Սաուդյան Արաբիայի պալատների խորհրդի և Ռիադի պալատի նախագահ Աջլան Ալ-Աջլանն հայտնել է, որ բոյկոտների նախնական վնասը Թուրքիայի տնտեսության համար կարժենա մոտ 20 միլիարդ դոլար:

«Կարծում եմ 20 միլիարդ դոլար վնասից բացի, մոտ 1.5 միլիոն սաուդցի զբոսաշրջիկների Թուրքիայում գտնվելու արգելքը ևս մեծ գումար կկազմի, այդ ամենի վերջնահաշվարկը կարվի մի քանի ամսից:

Ողջ երկրում կան մի շարք խոշոր ընկերություններ և գործարաններ, որոնք ունեն գործարար շղթաներ, և նրանք շարունակում են միանալ թուրքական արտադրանքը բոյկոտելու արշավին: Դրանց թվում են Աբդուլ Լատիֆի կահույքը, Ալ Վատանիա շուկան, Ալ Քաֆարի կահույքը և գորգերի գործարանը, Թամիմի շուկաները, Ալ Օթայմը:

սաուդյան արաբիա

Ինձ թվում է այս ամենը պարոն Էրդողանի վրա շատ-շատ թանկ կարժենա: Սաուդյան բոլոր ոլորտների հազարավոր ներդրողների, ներմուծմամբ զբաղվող ընկերություններին և զբոսաշրջությամբ զբաղվող ընկերություններին հստակ ասվել է, որ դադարեցնում ենք գործ ունենալ մի երկրի հետ, ով դեմ է դուրս եկել մեր կառավարությանը և մեր ժողովրդին: Այս պահին ամբողջովին դադարեցված է », – հայտարարել է Աջլան Ալ-Աջլան:

Աջլան Ալ-Աջլան նաև հայտարարեց, որ ընդամենը մի քանի օրերի ընթացքում թագաժառանգ Մուհամմադ իբն Սալման ալ Սաուդի հրամանով ՝ Թուրքիայում գտնվող Սուդյան ամբողջ ներդրումները կփակվեն, որոշները կվաճռվեն:

Կիսվել էջում