Մամուլ

Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ հայտարարվեց հետախուզում. նրան կկալանավորեն

Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ հայտարարվեց հետախուզում. նրան կկալանավորեն

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, այսօր շարունակում էր քննել իրեն իրավապաշտպան անվանող, սորոսական Սաշիկ Սուլթանյանի գործը:

Սաշիկ Սուլթանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), հայ և եզդի ժողովուրդների միջև ազգամիջյան թշնամանք տարածելու համար:

Հիշեցնենք՝ Սաշիկ Սուլթանյանի վերաբերյալ ձայնագրությունը ՎԵՏՕ շարժման առաջնորդ Նարեկ Մալյանը փոխանցել էր Ազգային անվտանգության ծառայությանը:

Այսօրվա դատական նիստում դատախազը միջնորդություն ներկայացրեց փոփոխել Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը և հայտարարել հետախուզում։

Դատախազի ներկայացմամբ՝ Սաշիկ Սուլթանյանը դատական երկու նիստին ներկայանալու համար պատշաճ ծանուցված լինելու դեպքում չի ներկայացել նիստերին, ուստի ըստ Քրեական դատավարության օրենսգրքի, առկա է դատական քննությանը խոչընդոտելու հիմքը։

«Սաշիկ Սուլթանյանը գտնվելով ՀՀ սահմաններից դուրս՝ փաստացի թաքնվում է քրեական վարույթ իրականացնող մարմնից»,- ասել է մեղադրող կողմը։

Դատարանը բավարարեց Սուլթանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը կալանավորմամբ փոխարինելու և նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին դատախազի միջնորդությունը։

sashik sultanyan 2

«Սույն կոոպերատիվ «իրավապաշտպանը» կոռումպացված օլիգարխ Ջորջ Սորոսից փող էր վերցրել, որպեսզի ազգամիջյան թշնամություն հրահրի հայ և եզդի եղբայրական ժողովուրդների միջև:

Դեռևս 2020 թվականին այս հարցով գրավոր դիմել էի ԱԱԾ, որպեսզի միջոցներ ձեռք առնվեին այս հանցագործի վճարվող գործունեությունը կանխելու ուղղությամբ»,- այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել է Նարեկ Մալյանը:

Նա նաև հայտնել է, որ Սաշիկ Սուլթանյանն ամիսներ առաջ փախուստի է դիմել Ֆրանսիա:

Կիսվել նյութով