ՄամուլՏեսանյութ

Նոր մանրամասներ Օշականում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից․ մահացածներից մեկի ծնողները 2 տարի առաջ ողբերգական ավտովթարից մահացել էին

Նոր մանրամասներ Օշականում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից․ մահացածներից մեկի ծնողները 2 տարի առաջ ողբերգական ավտովթարից մահացել էին

Shamshyan.com-ը գրում է․ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչներն ու ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները պարզել են երեկ՝ հոկտեմբերի 25-ին, Օշական գյուղում ողբերգական ավտովթար-հրդեհի հետևանքով մահացածների և վիրավորի ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ մահացածներն են՝ Օշական գյուղի բնակիչներ 16-ամյա Էդուարդ Գրիգորյանը, 17-ամյա Միհրան Միրիջանյանը և 16-ամյա Կարեն Պողոսյանը։

Վերջիններիս մոխրացած դիերը ավտոմեքենայից դուրս են բերել Աշտարակի հրշեջ-փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա։ Այրվածքաբանության ազգային կենտրոն է տեղափոխվել Օշական գյուղի բնակիչ 17-ամյա Ալբերտ Ներսիսյանը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածներից Մ․ Միրիջանյանի հայրը, մայրը և քույրը 2 տարի առաջ Վրաստանի Հանրապետությունում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել են։ Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենան վարել է Է․ Գրիգորյանը։

avtovtar oshakan

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 25-ին, դաժան ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 21։00-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Օշական ճանապարհի 2-րդ կմ հատվածում՝ Տառերի պուրակի հարևանությամբ, դուրս է եկել  երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, ապա ծառերին և կողաշրջվել։

Բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։

Հրշեջ-փրկարարները մոտ 1.5 ժամ հատուկ տեխնիկայի միջոցով նոր կարողացել են դիերը դուրս բերել և մոտեցնել օպերատիվորեն ժամանած Աշտարակի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենաներին։

Կիսվել նյութով