Մամուլ

Ռուս խաղաղապահները մտան Ստեփանակերտ

Ռուս խաղաղապահները մտան Ստեփանակերտ

Հրադադարի ռեժիմը պահպանվում է Ղարաբաղում շփման գծի ողջ երկայնքով: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Այսօր՝ նոյեմբերի 12-ին, ռուսական խաղաղապահ զորախմբի առաջնային ստորաբաժանումները սկսեցին կատարել Լեռնային Ղարաբաղի տարածքում հրադադարի եւ ռազմական գործողությունների մասին պայմանավորվածությունների մոնիթորինգի առաջադրանքները:

խաղաղապահներ

Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով»,- ասել է նա: «15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի խաղաղապահ գումարտակը, քայլերթ կատարելով, ժամը 17.00-ին մտավ Ստեփանակերտ քաղաք»,- ասվում է հաղորդագրության մեջ:

10 դիտակետ է տեղակայվել Լեռնային Ղարաբաղում եւ Լաչինի միջանցքում կողմերի շփման գծի երկայնքով:

Նշենք, որ Նոյեմբերի 10-ին Ռուս խաղաղապահներն ուղևորվեցին Արցախ։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման համար Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ է տեղակայվում՝ 1960 զինծառայողով, 90 զրահամեքենայով, 380 միավոր ավտոմեքենայի եւ հատուկ տեխնիկայով:

Կիսվել նյութով