ԱշխարհՄամուլ

Ռուս խաղաղապահներն ուղևորվեցին Արցախ

Ռուս խաղաղապահներն ուղևորվեցին Արցախ

Ռուս խաղաղապահներն ուղևորվում են Լեռնային Ղարաբաղ: Տեղափոխումն իրականացվում է ԻԼ-76 ինքնաթիռներով, Ուլյանովսկի օդանավակայանից: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի եւ ռազմական գործողությունների վերահսկման համար Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ է տեղակայվում՝ 1960 զինծառայողով, 90 զրահամեքենայով, 380 միավոր ավտոմեքենայի եւ հատուկ տեխնիկայով»,- ասել են գերատեսչությունում:

խաղաղապահներ

Պաշտպանության նախարարությունը հավելել է, որ խաղաղապահներին ԻԼ-76 ռազմական-տրանսպորտային ինքնաթիռներով տեղափոխում են Ուլյանովսկի օդանավակայանից: Զորախմբիի հիմքը կկազմեն Կենտրոնական ռազմական շրջանի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ինչպես պարզաբանել են նախարարությունում, հրադադարի մասին պայմանավորվածությունը պահպանելու հսկողության համար ռուսական դիտակետեր կտեղակայվեն Լեռնային Ղարաբաղում շփման գծի եւ Լաչինի միջանցքի երկայնքով, որը միավորում է Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը:

Խաղաղապահ գործողության հրամանատարությունը կտեղակայվի Ստեփանակերտ քաղաքի մերձակայքում:

Share