ՄամուլՏեսանյութ

Ռամզագերիներին չեն վերադարձնում, դուք ինչի՞ եք նոր բաներ քննարկում իրենց հետ․ Մարուքյան

Ռամզագերիներին չեն վերադարձնում, դուք ինչի՞ եք նոր բաներ քննարկում իրենց հետ․ Մարուքյան

«Ես ուզում եմ ասել՝ զարմացած եմ վարչապետի ելույթից էն իմաստով, որ չգիտեմ ում վրա է մունաթ գալիս։ Ուզում եմ հասկանալ՝ ով է մեղավոր, որ կառավարությունն ասում է, թե թուղթը պետք է գաղտնի մնար, բայց գաղտնի չի մնացել։

Հիմա ո՞ւմ վրա եք մունաթ գալիս։ Դուք մի հատ թուղթ չեք կարողանում գաղտնի պահել, սահմանները ո՞նց եք պահելու»,- Աժ-ում հայտարարեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նիկոլ Փաշինյան Թդմոն Մարուքյան

«Ովա՞ ասել, որ մինչև ընտրությունները էս հարցերը պետք է քննարկվեր։ Այո՛, զորքը մտել է Հայաստանի տարածք․ ասվել էր՝ չենք հանդուրժելու, բանակցություններով դուրս ենք հանելու, բայց դա չէր ենթադրում նոր պարտավորություններ»,- նկատեց Մարուքյանը։

Կիսվել էջում