Ազատ խոսք

Պուտինին ուղղված «18+» ելույթը ծանր հետևանքներ կարող է ունենալ վրաց-ռուսական հարաբերությունների համար․ Գագիկ Համբարյան

Պուտինին ուղղված «18+» ելույթը ծանր հետևանքներ կարող է ունենալ վրաց-ռուսական հարաբերությունների համար։ Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վրացի հաղորդավարը հայհոյել է Պուտինին և նրա ծնողներին։ Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի հաղորդավար Գեորգի Գաբունիան հուլիսի 7-ի իր հեղինակային «Պոստսկրիպտում» հաղորդումը սկսել է ՌԴ նախագահ Վ.Պուտինին ուղղված խոսքով, որը լի էր հայհոյանքներով և վիրավորանքներով…

Այն չեմ ներկայացնի, քանի որ այդ 1,5 րոպեանոց ելույթն ընդամենը պետք է դիտել…

Հիշեցնեմ, որ ըստ Վրաստանում տարածված կարծիքի, ընդդիմադիր «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը, պատկանում է երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին և հենց դրանով է պայմանավորված այդ Հ/ը-ի բացահայտ հակառուսական քարոզչությունը…

Գաբունիայի՝ ՌԴ նախագահ Պուտինին ուղղված «18+» ելույթն արդեն քննադատել են Վրաստանի նախագահը, վարչապետը, Թբիլիսիի քաղաքապետը, ԱԳՆ ղեկավարը, խորհրդարանի խոսնակը և այլ պաշտոնյաներ…

Պաշտոնական Մոսկվան դեռ լռում է… Թբիլիսիում շատ լավ են պատկերացնում, թե Գաբունիայի ելույթը որքան ծանր հետևանքներ կարող է ունենալ առանց այդ էլ բավական բարդ վրաց-ռուսական հարաբերությունների համար…»։

Կիսվել նյութով