Մամուլ

Զոդի կամրջի մոտ մահացածներից մեկը Սուրենավանի 20-մյա բնակչուհի է. նա դասից վերադառնալիս է եղել

Հուլիսի 6-ին Արարատի մարզում Զոդի կամրջի  մոտ տեղի ունեցած վթարից մահացածներից մեկը  Սուրենավան գյուղի 20-ամյա Աստղիկ Ավետիսյանն է: Այս մասին ասաց Սուերնավանի գյուղապետ Կարո Կարապետյանը:

Նա ասաց, որ 20-ամյա Աստղիկը Արարատ քաղզաքում քոլեջում էր սովորում եւ դասից տուն վերադառնալիս է եղել: Աստղիկն ունի իրենից մեծ երկու եղբայր եւ կրտսեր  քույր:

Գյուղապետն ասաց, որ ողբերգական վթարից մահացած 20-ամյա հուղարկավորությունն այսօր տեղի կունենա:

Նշենք, որ մահացածներից 21-ամյա Ժենյան եւս  Սուրենավանից էր, նա ամուսնու հետ է եղել, ամուսնու վիճակը ծանր է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 6-ին, ժամը 15:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է երեք ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Պարզվել է, որ Զոդի կամրջի վրա բախվել են «Toyota», «ՎԱԶ-2106» և «ԳԱԶել» մակնիշների ավտոմեքենաները:

Ըստ նախնական տվյալների՝ կա 13 տուժած: Պատահարի հետևանքով մահացել է 6 քաղաքացի:

Աղբյուր՝ News.am

Կիսվել նյութով