Մամուլ

Պուտինը ստորագրել է միգրանտներին տուգանելու օրենքը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը նախատեսում է տուգանքներ օտարերկրյա քաղաքացիների համար՝ պարտադիր բժշկական զննումներից հրաժարվելու կամ դրանցից խուսափելու դեպքում։

Օրենքի համաձայն՝ խախտողներին սպառնում է 25-50 հազար ռուբլի տուգանք և վարչական վտարում Ռուսաստանից։

Տուգանքը ժամանակին չվճարելու դեպքում դրա չափը կրկնապատկվում է՝ հնարավոր վտարմամբ։

Նոր կարգավորումները վերաբերում են նաև թմրանյութերի օգտագործման, վտանգավոր վարակիչ հիվանդությունների և ՄԻԱՎ-ի հայտնաբերմանն ուղղված բժշկական զննումների անցկացման կանոնների խախտումներին։

Այդ դեպքում ֆիզիկական անձանց համար նախատեսված է 25-100 հազար ռուբլի, պաշտոնատար անձանց համար՝ 100-200 հազար ռուբլի, իսկ իրավաբանական անձանց համար՝ 300 հազարից մինչև 1 միլիոն ռուբլի տուգանք կամ գործունեության կասեցում մինչև 90 օրով։

Օրենքը նաև թույլ է տալիս մեկ ստուգման ընթացքում հայտնաբերված յուրաքանչյուր նույնատիպ խախտման համար առանձին տուգանք նշանակել։

Այն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից։

Կիսվեք ձեր էջում