ՊԵԿ-ի հրապարակումից հետո Ժաննա Ներսիսյանը հիվանդանոցից տեսանյութ է հրապարակել
Ինչպես արդեն հայտնել էինք, Պետական եկամուտների կոմիտեն առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք է բացահայտել։
Հրապարակված կադրերում երևում են նաև բլոգեր Ժաննա Ներսիսյանի տեսանյութից հատվածներ։
Ընկերության առաջարկած ծառայությունները գովազդվել են նաև սոցիալական ցանցերում, այդ թվում՝ հայտնի բլոգերներից մեկի կողմից։
Պարզվել է, որ ընկերությանը դիմած 14 անձինք առձեռն վճարել են ընդհանուր 8 միլիոն 475 հազար դրամ։
Վճարումները կատարելուց հետո նրանք ներառվել են ստեղծված հավելվածում, սակայն փաստացի հնարավորություն չեն ունեցել օգտվելու խոստացված տաքսի ծառայությունից կամ ստանալու խոստացված եկամուտը։
Ձեռք բերված տվյալների համաձայն՝ խաբեության եղանակով քաղաքացիներից հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 8 միլիոն 475 հազար դրամ։
Դեպքի առթիվ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։
ՊԵԿ-ի հրապարակումից հետո բլոգեր Ժաննա Ներսիսյանը հիվանդանոցից տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Շուտով կպատմեմ, թե ինչ վիրահատություն եմ տարել։ Անպայման կկիսվեմ ձեզ հետ։ ❤»։
Տեսանյութը ստորև․
Իսկ տեսանյութից հետո նա լուսանկար է հրապարակել՝ գրելով, որ ամեն ինչ գիտի և պատասխանատու է իր յուրաքանչյուր հրապարակման ու արտահայտած յուրաքանչյուր խոսքի համար։



